ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Վիոլետա Գևորգյանը հանդես կգա լավագույն դերերով

Վիոլետա Գևորգյանը հանդես կգա լավագույն դերերով
26.11.2014 | 18:12

Այսօր, ժամը 19:00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, սիրված դերասանուհի Վիոլետա Գևորգյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն:

Երեկոյի ընթացքում դերասանուհին հանդես կգա տարբեր տարիների իր լավագույն դերերով և մենախոսությամբ: Սիրված դերասանուհուն կողջունեն բեմական ընկերները, արվեստագետներ և մտավորականներ:
Երեկոյի բեմադրիչն է ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը:
Վիոլետա Գևորգյանը ծնվել է 1944-ի օգոստոսի 5-ին, Երևանում: Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում խաղացել է ավելի քան 20 դեր. նրան ճանաչում է բերել Աղունի դերակատարումը Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» պիեսում, որը խաղացել է շուրջ 700 անգամ:
Վիոլետա Գևորգյանը նկարահանվել է «Տատիկի թոռնիկը» (1979 թ.), «Ապրեք երկար» (1979 թ.), «Այդքան սպասվող օրը» (1980 թ.), «Վառած լապտեր» (1983 թ.) և այլ ֆիլմերում:
1987-ին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման: 1991-ին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ բնակվում է մինչ օրս:

Դիտվել է՝ 1284

Մեկնաբանություններ